Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.02.2024 | 00:01

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում:

Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ,

և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը,

կորուստն ու ցավը:

Եվ Տե՜ր Աստվա՛ծ,

սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր,

պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից:

Ամեն:

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ